|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում հերթական հետաքննություն է սկսվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ հետաքննություն սկսելու պատրվակ է հանդիսացել Դիարբեքիրում (Տիգրանակերտում) նրա ելույթը: Դեմիրթաշը մեղադրվում է «ժողովրդին օրինազանցությունների դրդելու, Թուրքիայի Հանրապետության և դրա դատական մարմիններին բացահայտ վարկաբեկելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցագործին գովաբանելու» մեջ:
Նշենք, որ Դեմիրթաշն իր ելույթում դատապարտել էր Դիարբեքիրի քաղաքապետի ձերբակալությունը: