|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում հետաքննություն է սկսվել հատուկ նշանակության երկու ոստիկանների նկատմամբ, ովքեր ուղիղ եթերում խավիար են պահանջել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Ըստ Siyasihaber-ի` երկու ոստիկանները եթերում հայտնվել էին` իրենց անկողմնում պառկած վիսկի ըմպելիս: Նրանք վիրավորանքներ և հայհոյանքներ էին հնչեցրել թուրք ժողովրդի հասցեին:
Հիշեցնենք, որ Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ զինվորներին և ոստիկաններին պետք է ամեն ինչով ապահովել: «Եթե անգամ խավիար ուզեն, պետք է ուղարկենք»,- ասել էր նա: Այդ խոսքերը որպես «օրենք» են ընդունվել մի շարք ոստիկանների կողմից: