| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բրյուսելում կայանալիք` ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովից առաջ Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Mynet լրատվական կայքը, հղում անելով ռազմական աղբյուրների, նշում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները: Մասնավորապես` խոսվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցող օպերացիայի մասին, որի նպատակն է քաղաքը մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:
Նշվում է, որ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն` ԻՊ-ի դեմ պայքարի հիմնական սկզբունքների հարցում: Հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի այժմ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ, Ռաքքա և Թելաֆ քաղաքների ժողովրդագրական պատկերը խախտվի: Իրենց համաձայնությունն են տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ լե Դրիանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի  կողմից Մոսուլի օպերացիային մասնակցության հարցին:
«Իրաքում կոալիցիայի օդային օպերացիային մասնակցելու հարցում  ոչ մի խոչընդոտ չկա: Մեր ինքնաթիռները պատրաստ են գործել»,- ասել է Ըշըքը:
Նա նաև զգուշացրել է, որ Մոսուլից սկսվելու է զանգվածային արտագաղթ, և գաղթողներն առաջին հերթին շարժվելու են դեպի Թուրքիա, իսկ աղթի հետևանքով քաղաքական ու սոցիալական մի շարք խնդիրներ են առաջանալու ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաև Եվրոպայի համար: