կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 16:23
Տարածաշրջան

Գերմանական ԶԼՄ-ները մեղադրում են Ադրբեջանին դիտորդներին կաշառելու մեջ

Գերմանական ԶԼՄ-ները մեղադրում են Ադրբեջանին դիտորդներին կաշառելու մեջ

Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որպես դիտորդ ներգրավված Վ. Պոդոլայի մի շարք խախտումներ է արձանագրել դիտորդական առաքելության ժամանակ: Ըստ նրա՝ ամենամեծ խախտումը գրանցվել է Բաքվի ընտրատեղամասերից մեկում, որտեղ ոչ-ոք չէր հաշվել քվեները: Ընրատեղամասի նախագահը հայտարարել էր, որ կհաշվի այն ժամանակ, երբ ճիշտ գտնի: Այս խախտումների մասին ահազանգել են ԵԱՀԿ-ին. հայտնում է Infoteka24.ru կայքը:

«Ընտրությունները կեղծիք էին: Ես երբեք նման բան չէի տեսել իմ ամբողջ գործունեության ժամանակ: Ինչպես սպասելի էր՝ Ալիևի կուսակիցները հաղթեցին ընտրություններում: Դրանք ոչ մի դեպքում արդար, թափանցիկ և ազնիվ ընտրությունների չէին», - հայտարարել էր Պոդոլայը:

Բավարական AfD խմբակցության ղեկավար Կատրին Էբներ-Շտայները նույնպես անհանգստություն է հայտնել ընտրությունների վերաբերյալ՝ անդրադառնալով գերմանացի մի քանի դիտորդների հայտարարություններին: Որոշ գերմանացի դիտորդներ հայտարարել էին, որ ընտրություններն անցել են թափանցիկ և ժողովրդավար մթնոլորտում: Շտայները նշել է, որ այդ հայտարարություններն անսպասելի էին և համաձայնեցված չեն եղել կուսակցության հետ:

Գերմանական հեղինակավոր Tagesschau և Bayerischer Rundfunk հեռուստաալիքը, ընգծում են, որ Ադրբեջանը հայտնի է իր տխրահռչակ լոբբիստական գործունեությամբ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ թանկ նվերներ բաժանելով կամ քաղաքական գործիչների համար ուղևորություններ կազմակերպելով:

Որպես օրինակ բերվում են Բունդեսթագի պատգամավորներ Կարին Շտրենցն ու Էդուարդ Լինտները. հայտնում է Yerkir.am-ը:

Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են միջազգային դիտորդների կողմից դրական գնահատականի արժանանալ և այդ նպատակով դիմում են զանազան միջոցների:

Ինչ վերաբերում է գերմանացի դիտորդներին, ովքեր դրական են գնահատել ադրբեջանական ընտրությունները, ապա նրանք հայտնի են իրենց պրոադրբեջանական դիրքորոշումով կամ էլ նրանով, որ ֆինանսավորվում են Ադրբեջանից: