|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ադրբեջանը երբևէ ԵՏՄ մտնելու ցանկություն պաշտոնապես չի հայտնել. այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի փորձագետների հնչեցրած կարծիքների վերաբերյալ, որ Ադրբեջանն ուզում ԵՏՄ մտնել:
Ըստ դեսպանի` ինքը չի կարող խոսել Ադրբեջանի` ԵՏՄ մտնել-չմտնելու մասին, փոխարենը կարող է խոսել այն երկրների մասին, որոնք ցանկություն են հայտնել մտնել ԵՏՄ: «Իսկ նման երկրների թիվը քիչ չէ: ԵՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Վիետնամի և Սերբիայի հետ: Նման համաձայնագրեր են մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Կաբոջայի և Սինգապուրի հետ»,- ասաց Իվան Վոլինկինը: