Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:
Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, թե ո՞րն է Հայաստանի քաղաքական ու տնտեսական շահը ԵՏՄ ընդլայնման պարագայում: Պատգամավորը նշեց, որ Հայաստանից արտահանումը Ռուսաստան 46 տոկոսով նվազել է, ուստի կառավարությունը պետք է ներկայացներ, թե ինչո՞ւ իր հաշվարկները և կանխատեսումները չեն իրականացել: Պատգամավորը հետաքրքրվեց` եթե օրերից մի օր Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին, այսպես պետք է բերեն ԱԺ ու ներկայացնեն նույն ոգևորվածությա՞մբ, որ դա Հայաստանի շահերից է բխելու:
Սուրեն Կարայանը կրկնեց, որ Հայաստանը Ղրղզստանի անդամակցությունից ոչ մի լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի կրելու, և որ Ղրղզստանը լրացուցիչ շուկա է դառնում Հայաստանի համար, մասնավորապես` Հայաստանի ոսկերչության ոլորտն է շահելու դրանից: Հաշվարկների հետ կապված` նաը նշեց, որ բոլոր տնտեսական շահերը չեն, որ կարող են արտահայտվել թվերով:
Ինչ վերաբերում է արտահանման ծավալի կրճատմանը, Սուրեն Կարայանը սխալ համարեց դա ԵՏՄ-ի հետ կապելը` բերելով միանգամայն հակառակ փաստարկը, որ անկումը արտահանման ոլորտում ավելին կլիներ, եթե չանդամակցեին ԵՏՄ-ին: Նա պնդեց, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միավոր է, և պետք չէ քաղաքական դատողություններ անել: