|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վաշինգտոնը և արաբական դաշնակից պետությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծելու հարցը. ըստ gazeta. ru-ի` գրում է Wall Street Journal-ը` մերձավորարևելյան մի շարք երկրների կառավարական շրջանակներում իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ դաշինքի մեջ են մտնելու Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Հորդանանը: Մյուս արաբական պետությունները ևս կարող են միանալ դաշինքին:
Հակաիրանական համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պաշտպանություն` միության մեկ անդամի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա:
Դաշինքի նախագիծը, ըստ թերթի, մշակման փուլում է: