|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԶՈՒ 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն, հոկտեմբերի 17-ից 21-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Զորավարժության թեման էր գնդի բերումը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, ռազմերթի իրականացում և կենտրոնացման շրջանի զբաղեցում, պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:
Զորավարժության կրակային փուլն անցկացվել է հոկտեմբերի 20-ին: Պայմանական հակառակորդի գրոհը կասեցնելու, նրա զորային ուժերը ոչնչացնելու ու ետ շպրտելու նպատակով գործի են դրվել հրետանային, հակաօդային պաշտպանության և այլ կրակային միջոցներ: Ճիշտ մարտավարության, դիպուկ կրակի ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների շնորհիվ զորավարժության սցենարով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ կատարվել են:
Նմանաբնույթ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունն ու անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունները, ամրապնդվում են հրամանատարների գործնական ունակությունները: