Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանեց ՍԴ-ի որոշման 7 –րդ կետը, որում գրված է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»:
Նա նշեց, որ դա միայն որոշման եզրափակիչ մասում է, և եթե կարդան որոշման պատճառաբանական մասը, կհասկանան, որ դա վերաբերում է միայն տեխնիկական մասին, այսինքն` նշված ժամկետը նախատեսված է ԱԺ-ի և կառավարության համար, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը համապատասխանեցնեն Սահմանադրությանը:
«Սահմանադրական նորմերը, որոնց մեկնաբանությունները, դրսևորումները արտացոլված են որոշման տեքստում, անմիջականորեն գործող իրավունքներ են և չեն կարող որևէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով սահմանափակվել»,- ասաց նա և հավելեց, որ այս որոշմամբ` կուտակայինի պարտադիր պահումները չեն կարող լինել: «ՍԴ-ն, ըստ էության, ամբողջ ծավալով բավարարել է հայցվոր կողմի դիմումը»,- հերթական անգամ շեշտեց իրավապաշտպանը: