կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 09:33
Քաղաքական

Արարատի մարզպետի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում. «Հրապարակ»

Արարատի մարզպետի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում. «Հրապարակ»

«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում: Մայիսի 8-ին լրացել է նրա պաշտոնավարման 1 տարին, սակայն այդ օրն անցել է բավական անշուք:

 

Մարզի պաշտոնյաները «լայաղ չեն արել ծանր ու մեծ գնան մարզպետին շնորհավորելու»: Կարծես բոլորի համար հստակ է, որ նա գնացող է, ուստի կարիք չկա սիրաշահել հեռացող ղեկավարին: Փոխարենը մարզի նախկին և ներկա չինովնիկներն ակտիվացել և ուղիներ են որոնում իրենց ապագա մարզպետ, իսկ առայժմ դեռ Արտաշատի քաղաքապետի թեկնածու վարչապետի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար: Ի դեպ, ասում են, թե մարզպետարանում ենթակա հիմնարկների ղեկավարների հետ հանդիպումներին, երբ վերջիններս բարձրաձայնում են ինչ-որ խնդիրների մասին՝ ակնկալելով, որ մարզպետը դրանք կլուծի, Ռուբիկ Աբրահամյանը նրանց հակադարձում է հետևյալը կերպ. «Դուք թեժ գծից խոսացեք, թեժ գծից, մի հատ ձեր մասին թեժ գծի վրա չեն զանգում՝ շնորհակալություն հայտնում»:

 

Փաստորեն, ըստ մարզպետի, քաղաքացիները պետք է զանգեն թեժ gծով և թեժ շնորհակալություններ հայտնեն մարզի պաշտոնյաներին, որ մարզպետն իմանա՝ լավ են աշխատում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։