Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստանի ընդդիմադիր դաշտի մասին, ասել էր, որ իրենք պատրաստ են քննադատություններ, առաջարկություններ լսել, միայն թե դրանք ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն` կյանքում օգտագործելի: «Այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել»,- ասել էր նախագահը:
Փորձեցինք այս հայտարարության մասին մեկնաբանություն ստանալ Հայ ազգային կոնգրեսից: Միակ մարդը, որ արձագանքեց մեր հարցին, ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էր, ով հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ծանոթ չէ, քանի որ այն իրեն չի հետաքրքրում: «Հետաքրքրություն չունեմ: Որերորդ անգամ է խոստումներ տալիս ու չի իրականացնում: 2008-ից միայն խոստանում է, դրա համար էլ չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց նա:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։