|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 285 ԼՏ 23 պ/հ աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 4 մետր թեքվել դեպի հարակից հողամաս:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: