Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Փետրվարի 20-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Մերսեդես E-220» մակնիշի MAX-236 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Գ.-ը (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը ճշտվում է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: