Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներսես Աշտարակեցու հրապարակում «Mercedes» մակնիշի 34 TS 324 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Գ.-ը և 1993 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա. Բ.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: