Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ Լոռոիում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով 3 տղա է տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ կեսօրին` ժամը 16:30-ի շրջանում, իրենց մոտ են տեղափոխվել մեկ անչափահաս և երկու չափահաս տղաներ` սուր կտրող գործիքից ստացած վերքերով:
«Անչափահաս երիտասարդի վիճակը ծանր է, նրան երեկ վիրահատել ենք: Տղան վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի և թոքի հատվածներում: Տուժածներից մյուսին նույնպես վիրահատել ենք. նա էլ լյարդի հատվածում էր վիրավորում ստացել: Իսկ երրորդի վիճակը բավարար է, վիրահատական միջամտության կարիք չկա»,- ասաց նա:
Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզի Լեջան գյուղում: Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանը հայտնեց, որ, իր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել սոցիալական խնդիրների շուրջ, իսկ դանակահարված երեք տղաները ընկերներ են:
«Մտերիմ ընկերներ են, երեքին էլ մեկ ուրիշն է դանակահարել: Լուրջ ոչինչ չի եղել, ուղղակի իրար ճիշտ չեն հասկացել: Երեկ գիշերվանից տեղում աշխատում է ոստիկանությունը` մանրամասները պարզելու համար»,- ասաց գյուղապետը: