Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ կարևոր հարթակ մասնակից երկրների պետական, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչների համար՝ հնարավորություն ընձեռնելով մշակելու գործնական մեխանիզմներ՝ ուղղված այդ երկրների փոխգործակցության ներուժի բացահայտմանը, ինչպես նաև դիտարկելու առավել ընդլայնված բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են ընդունել գործընկերներին, և մեր երկիրը բաց է համագործակցության ծրագրերի քննարկման համար:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: