Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Սիմոն Բաբայանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիարԱրա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության անխաթար պահպանման խնդիրների մասին՝ կարևոր նկատելով միաջազգային իրավապաշտպան տարբեր կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին` միջազգային հաթակներում ժողովուրդների իրավունքների պաշտպանության և հասարակությունների մեջ արդարության հաստատմանն ի խնդիր ներդվող ջանքերի համար։