|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի 50-րդ առաջնությունում:
Մարտական սամբոյի պայքարում արծաթե մեդալի է արժանացել 79 կգ քաշային Գևորգ Ազատյանը: 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ժիգալովան (80 կգ) նույնպես արժանացել է բրոնզե մեդալի:
Ավելի վաղ մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանը երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 15 սամբիստով։
Մեդալների համար պայքարել են 101 երկրի շուրջ 700 մարզիկներ։