|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում սպանվել է «Արդարություն և զարգացում» կուսացության Դիջլե շրջանի ղեկավար Դերյան Աքթերթը:
Ըստ Demokrathaber-ը՝ Աքթերթը սպանվել է Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից՝ իրեն պատկանող բենզալցակայանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աքթերթի վրա հարձակվել են ՔԲԿ-ի 8 գրոհայիններ, որոնք սպանությունից հետո դիմել են փախուստի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին նույն խմբավորման զինյալները հարձակվել էին նաև Վանի Օզալփ շրջանի ԱԶԿ շրջանային փոխնախագահ Այդըն Մուշթունի վրա: Նա սպանվել էր սեփական տան առջև: