կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 22:51
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. "Հայերը սպանել են թուրքերին, իսկ քրդերը դավաճաններ են"

ԱԶԳ. "Հայերը սպանել են թուրքերին, իսկ քրդերը դավաճաններ են"

Մինչ ապրիլի 24-ին «Ռասիզմին եւ ազգայնականությանը ո՛չ» նախաձեռնությունը Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում եւ Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էր կազմակերպում, նույն օրը Սկյուտարի «Բուրհան Ֆելեքի» անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին ցուցադրվում են լուսապատկերներ:

Լուսապատկերների ցուցադրությունը համարելով սկանդալային` «Էթքին» լրատվական գործակալությունը նշում է, որ աշակերտներին այդ օրը հանել են դասից եւ դպրոցի դահլիճում «ազգային անվտանգության» առարկայի շրջանակում ցուցադրել իբր հայերի եւ քրդերի զոհը դարձած դիակների պատկերները: Աշակերտներից շատերը սարսափահար աչքերն են փակել` հրաժարվելով դիտել լուսապատկերների ցուցադրությունը, սակայն ուսուցիչը սաստել է նրանց, թե բացակա են համարվելու: Ավելին, նա լուսապատկերների ցուցադրմանը զուգընթաց պարզաբանումներ է արել` ասելով, որ «հայերը սպանել են թուրքերին, իսկ քրդերը դավաճաններ են»:

Ուսուցիչը, որի անունը չի նշվում, անմիջապես լռեցրել է այն աշակերտներին, որոնք հարց են տվել. «Հրանտ Դինքը հայ լրագրող էր: Նրան ովքե՞ր եւ ինչո՞ւ են սպանել»: Նշելով այս ամենի մասին, նշված գործակալությունը հիշեցնում է մեկ այլ սկանդալի մասին՝ կապված «Սարի աղջիկ. հայկական հարցի ներքին ծալքերը» տեսասկավառակի հետ, որը 2009-ին նույնպես ցուցադրվել է դպրոցներում, ընդ որում՝ Ստամբուլի նահանգապետարանի ազգային կրթության վարչության կարգադրությամբ: