Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն Իսայում կատաղի մարտեր են սկսվեցին SDF (քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժեր) ստորաբաժանումների և թուրքական օկուպացիոն ուժերի միջև: Սպանվել են 16 թուրքամետ վարձկաններ: SDF-ի երկու մարտիկ հերոսաբար զոհվել է, իսկ 12-ամյա մի դեռահաս՝ բնակելի թաղամասում մարտերի ընթացքում. հայտնում է Fırat քրդամետ գործակալությունը:
«Մարտի 19-ին թուրքական օկուպացիոն բանակը և նրա խամաճիկները զանգվածային հարձակում իրականացրին Այն Իսայի տարածքում և միջազգային M4 մայրուղիում: Հարձակումներն ուղղված էին Սեյդա և Մեալիկ գյուղերին: Ժամը 23-ի սահմաններում մեր ուժերը պատասխանել են գրոհներին: Նախ սպանվել է երեք վարձկան: Կեսօրին մոտ ոչնչացվել է զրահամեքենա, որում եղել է 13 ջիհադիստ, և մարտերը շարունակվել են: Սպանված վարձկանների թիվը հասել է 16-ի։
Ուրբաթ առավոտյան սկսվել են Այն Իսայի և հարակից տարածքի զանգվածային ռմբակոծությունները: Բնակելի տարածքների վրա հարձակումների ժամանակ անչափահաս է զոհվել: Մեր երկու զինվորները զոհվել են մարտում, մեկը վիրավորվել է: Ընկածների տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:
Զավթիչների կողմից շրջանի գնդակոծությունները և վարձկանների ավազակային կազմավորումների հետ մեր ուժերի բախումները շարունակվում են»,– հայտնում է քրդական SDF–ի մամուլի կենտրոնը։