կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 14:24
Հասարակություն

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում

Գիտությունների ազգային ակադեմիայում նախագահ է վերընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում ակադեմիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Ինգա Զարաֆյանը նշեց, որ Մարտիրոսյանը եղել է նախագահի միակ թեկնածուն:

«Ընտրությանը պետք է մասնակցեր 159 հոգի, որոնցից 58-ն ակադեմիկոսներ են, 59-ը` ակադեմիայի թղթակից-անդամներ, իսկ 42-ը` գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընտրությանը ներկա է եղել 135 հոգի. քվորումն ապահովված է եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` քվեարկությանը մասնակցել է 129 անձ, որոնցից 108-ը կողմ է քվեարկել, 19-ը` դեմ, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել»,- հայտնեց նա: 

Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանի վերջերս հարցազրույցներից մեկում, հակադարձելով ՆԱՍԱ-ի  հայազգի  ինժեներ  Ռիչարդ  Օհանյանի  կարծիքին, համաձայն որի՝ Հայաստանում  կա  բավարար  գիտական  ներուժ՝ ռազմական արդյունաբերություն  զարգացնելու  համար, պարզապես դրա համար պետք  են  ֆինանսական լուրջ ներդրումներ, հայտարարել էր. «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»։ Նշենք, որ Մարտիրոսյանի հայտարարությունը բազմաթիվ քննադատությունների արժանացավ` մտավորականների, գիտնականների և հասարակության: