կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 13:22
Սպորտ

Ավարտվեց Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը (լուսանկարներ)

Ավարտվեց Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը (լուսանկարներ)

Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզահամալիրում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցանակաբաշխությունը: Գավաթի խաղարկությունն անցկացվում է հանրապետության տարբեր դպրոցների 4-6-րդ դասարանցիների միջև՝ չորս փուլով՝ միջդասարանական, տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական:

Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 4061 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Երևանի թիմը, երկրորդ տեղը գրավեց Կոտայքի մարզի թիմը՝ 3959 միավորով, երրորդն էր Գեղարքունիքի թիմը՝ 3789 միավորով, չորրորդը՝ Շիրակի թիմը 3753 միավորով, հինգերորդը ՝ Վայոց ձորի թիմը` 3649 միավորով, վեցերորդը՝ Սյունիքի թիմը` 3644 միավորով, յոթերորդը՝ Արցախի թիմը` 3612 միավորով:

Խաղարկության եզրափակիչ փուլի արդյունքներով` 4-րդ դասարանցիների շրջանում լավագույնն արցախցի դպրոցականներն էին, 5-րդ դասարանցիների շրջանում՝ Կոտայքի մարզի Քաղսիի միջնակարգ դպրոցի աշակերտները, իսկ 6-րդը՝ երևանցի դպրոցականները: