կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 18:21
Հասարակություն Քաղաքական

Մարտունի համայնքի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը քվեարկել է հայրենի գյուղում

Մարտունի համայնքի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը քվեարկել է հայրենի գյուղում

Մարտունի համայնքի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը քվեարկել է իր հայրենի գյուղ ներքին Գետաշենի 21/18 ընտատեղամասում։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։

Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում​՝

Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական։

Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն ՔՊ-ն։

Քվերակությունը կավարտվի 20.00-ին։