Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ ոստիկանների կողմից իրականացրած գործողություններին՝ գրելով․
«Մի խումբ անձանց կողմից ուղիղ եթերում ծեծի ենթարկվածը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։ Արդի Հայաստանում հնարավոր է նաև կալանավորեն ու դատեն, օրինակ ապօրինի ինքնածեծվելու համար»։
Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։
Այսօր էլ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։