|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2017 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «2017 թվականի բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Մյուս կողմից` ճիշտ չի լինի պարտք վերցնել ու բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ` տնտեսությունն առողջացնել, որից հետո նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- ասաց նախարարը: