Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Սեպտեմբերի 22-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և կողաշրջվել, զոհեր և տուժածներ չեն նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մանիշի 30 LU 017 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեխափոխվել զորամասի բուժկետ, այնուհետև հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: