Կարող ա՞ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներն ու ելույթները կիսատ ա նայում, միայն սկզբի մասն ա նայում կամ, ասենք, «Գուգլով» ա թարգմանում ու բոլոր բառերի իմաստը չի հասկանում․ կասեք, դե հնարավոր ա, դրա համար էլ հանրությանը աջ ու ձախ համոզում ա, իբր Քոչարյանը միշտ էլ ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նիկոլն ասում ա չէ՞, մեզ ինչի՞ եք քննադատում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը համաձայնելու համար, 1999 թվականին Ստամբուլյան գագաթաժողովում Քոչարյանը կողմ է քվեարկել տարածքային սկզբունքը պաշտպանող խարտիային։ Միլիոն անգամ ապացուցվել է, որ ՀԱԿԱՌԱԿԸ, հենց այդ Խարտիայում Արցախի մասով, հենց այդտեղ առանձին Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչը մնացած գրեթե բոլոր հակամարտությունների դեպքում՝ կա։ Բայց դե մեկ է՝ Նիկոլն ասում է։
Էս տեսանյութը 2004 թվականի է, ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանցի պատվիրակի հարցին պատասխանում է, որ Հայաստանը ճանաչում է անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի հետ, սակայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ունեցել և չունի որևէ կապ։
Բացատրում է, թե ինչպես են անկախացել Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը և ինչու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող ներառել նույնկերպ անկախացած Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը։ Որքա՞ն ցավալի է, երբ պարզ պատասխանը, որը տրվել է Ադրբեջանի ներկայացուցչին, ստիպված ես ցույց տալ նաև ՀՀ վարչապետին։
Ուզում եմ հասկանալ, Նիկոլ, ինչի՞ ես կառավարության նիստը օգտագործում ադրբեջանական քարոզչություն անելու համար, մենք քեզ դրա՞ համար ենք վճարում, որ Ալիևի փաստաբա՞նը լինես։
Բայց, այդքան էլ միամիտ մի եղեք, թե Նիկոլը անկապ տեղն է մանիպուլացիա անում։ Նա, իմ կարծիքով, պատրաստում է հանրությանը հերթական պարտությանը։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, համաձայնել Ադրբեջանի բոլոր կետերին, և քարոզչական հնարքներով, նախապես իրեն փործում է արդարացնել։ Ինչ է նա ասում։ Ասում է, թե նախկիններն էլ են ճանաչել, ժողովուրդ, ես ի՞նչ կապ ունեմ, նրանք ճանաչեցին, գցեցին իմ ջեբը։ Նույնն էլ պատերազմի ժամանակ էր և հետո, ինքը պարտության տարավ, հանձնեց ամեն ինչ ու ասաց՝ նախկիններն էին հանձնել, գցին ջեբս։ Վաղը Նիկոլը հերթական թղթով կհանձնի Արցախը ամբողջությամբ ու սկսել է կոպիտ քարոզչությունը, որ էն քիչ գիտակցող մասսան իրեն չմեղադրի, էլի հիշեն Քոչարյանին, Սերժին։
Եթե մի բան, թեկուզ ամենալկտի սուտը անընդհատ կրկնում ես, միշտ կլինեն մարդիկ, որ կհավատան դրան։ Այն էլ հիմա, երբ սուտը ասվում է ԱԺ ամբիոնից, կառավարության նիստում, իշխանական բազմաթիվ լրատվամիջոցներում, անգամ՝ պետական հեռուստաալիքով։
Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր