Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կառավարության վաղվա նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը պետք է ներկայացնի Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի և Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշումը:
Բանն այն է, որ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի ղեկավար Սանասար Սաղաթելյանը 2015 թվականի հունիսի 10-ին մահացել է, իսկ Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը 2015 թվականի մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական՝ արտերկրում երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ: