կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 09:59
Քաղաքական

Խոսվում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին. «Հրապարակ»

Խոսվում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին. «Հրապարակ»

«Լուրեր ենք ստանում, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վերջին օրերին նախկինի պես ցուցադրաբար չի զբոսնում քաղաքի փողոցներում, եկեղեցու բակում։ Արտաշատցիները կատակում են, թե Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո քաղաքում կյանքը կարծես կանգ է առել։ Մինչև անգամ խոսվում է Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին։ Գրեթե վճռված հարց է, որ Հովիկ Աբրահամյանը 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբը չի ղեկավարի։ Ոմանք Արգամիչին տեսնում են ԱԺ նախագահի պաշտոնում, որին հասնելու համար պետք է նախ պատգամավոր դառնալ։ Սակայն Սերժ Սարգսյանի վերաբերմունքը հուսադրող չէ, առաջիկայում նա պաշտոնանկ կանի նաև նախկին վարչապետի մեկենասությամբ Արարատի մարզպետ, դարձած Ռուբիկ Աբրահամյանին։ Երեկ մարզի, ավելի կոնկրետ՝ Արտաշատի համայնքապետերի շրջանում արդեն չհայտարարված սուգ էր, ահուդողով սպասում էին Արամայիս Գրիգորյանի վերադարձին, որն Արգամիչի «մարդկանց» դժվար թե պահի։ Թեպետ մարզպետի պաշտոնն արարատցի օլիգարխի սրտով չէ, որովհետև նախարար դառնալու վրա նա մեծ ռեսուրսներ է վատնել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։