կարևոր
3916 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 18:50
Հասարակություն

Թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը

Թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ  և ինտենսիվ աշխատանքներ։

Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական  և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։