|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով:
Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը:
Սահմանված ժամկետում «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ»-ի խոհանոցն ամբողջությամբ նորոգվել է, համապատասխանեցվել անիտարահիգիենիկ նորմերի պահանջներին և պատրաստ է շարունակելու աշխատանքը:
Կից ներկայացված են մանկապարտեզի՝ նորոգված խոհանոցի լուսանկարները:
ՍԱՊԾ