Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամիսներ առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Լեհաստանի խանութներից մեկում հայ զինվորին հասանելիք, վաճառքի ոչ ենթակա օրապահիկը վաճառքի հանելու վերաբերյալ տեղեկատվությունը: Մայիսին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանը հանձնարարել էր ուսումնասիրել Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: Այս կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել դատախազություն՝ ճշտելու, թե ի՞նչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում:
Ի պատասխան մեր հարցմանը՝ դատախազությունից տեղեկացրեցին, որ խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածումից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի նախարարության (Լեհաստանում ՀՀ դեսպանության) և պաշտպանության նախարարության հետ, միջոցներ է ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ճշտելու ուղղությամբ:
«Լեհաստանում ՀՀ դեսպանությունը 2016 թվականի մայիսի 25-ին պաշտոնական գրությամբ դիմել է Լեհաստանի Հանրապետության դատախազություն (միաժամանակ նաև Բիելսկո Բիալայի շրջանային դատախազություն)՝ հրապարակված տեղեկատվության իսկությունը պարզելու, հանցակազմի առկայության դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով (Լեհաստանում ՀՀ դեսպանը նաև սեփական նախաձեռնությամբ միջոցառումներ է ձեռնարկել տեղեկատվության իսկությունը պարզելու համար, որի արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն է տարածվել):
2016 թվականի հուլիսի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունում ստացվել է ԼՀ Բիելսկո Բիալա քաղաքի Բիելսկո Բիալա Պուլնոց շրջանի դատախազության` 2016 թվականի հունիսի 30-ի գրությունը, որով իրենց ուսումնասիրությունների արդյունքներով, բացառվում է ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքը նշված խանութում, ինչպես նաև նույն սեփականատիրոջը պատկանող մեկ այլ խանութում: ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում 25.05.2016թ. ՀՀ ՊՆ-ում իրականացվել է վերոնշյալ ապրանքատեսակի գույքագրում, որի ընթացքում նշված ապրանքատեսակի ավելցուկ կամ պակասորդ չի հայտնաբերվել»,- ասված է մեզ հասցեագրված պատասխանում: