|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարավարեւելյան ուղղությամբ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանը եւ մայոր Խաչատրյանը ապրիլի 2-ին, վտանգելով իրենց կյանքը, կրակի գծից հանեցին ծանր վիրավորված շարքային Արման Ավետիսյանին:
Նրանք բազում փորձություններ հաղթահարեցին` շրջանցեցին հակառակորդի երկու տանկերը, կրակահերթերից վնասվեց մեքենան, բայց սպաներին հաջողվեց փրկել զինվորի կյանքը, հասցնել նրան հրամանատարական կետ, այնտեղից էլ բժիշկները տեղափոխեցին հոսպիտալ: Սեւակ Հայրապետյանը նշում է` զինվորից թանկ ոչինչ չունենք»: