կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 08:47
Հասարակություն

Իրենց հասանելիք գումարները պահանջող աշխատակիցները հայտնաբերել են, որ «Արմավիա»-ի գրասենյակը դատարկ է

Իրենց հասանելիք գումարները պահանջող աշխատակիցները հայտնաբերել են, որ  «Արմավիա»-ի գրասենյակը դատարկ է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է։

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին։ Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»։ Ինժեներից տեղեկացանք նաև, որ ընկերությունը միայն մի օդաչուին՝ Ավագ անունով 18 մլն դրամ գումար է պարտք»: 

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: