|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շվեդիայի Թագավորության դատախազությունն այսօր`մայիսի 20-ին, դիմել է շրջանային դատարան՝ պահանջելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման հրամանագիր: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության մամուլի հաղորդագրությունից:
Նշվում է, որ գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարի Պերսոնն այսօր հարցում է ուղարկել Ուպսալայի շրջանային դատարան` խնդրելով հեռակա կարգով ձերբակալել Ջուլիան Ասանժին:
Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Ես հայցում եմ, որ շրջանային դատարանը հեռակա կարգով ձերբակալի Ջուլիան Ասանժին՝ բռնաբարության կասկածանքով: Եթե դատարանը նրան ձերբակալելու մասին որոշում կայացնի, ապա ես ձեռնամուխ կլինեմ նրա ձերբակալման եվրոպական օրդեր տալու ընթացակարգին, որով խնդրելուենք նրան արտահանձնել Շվեդիային»,- մանրամասնել է դատախազը:
Դատախազությունը նշում է նաև, որ, ըստ բրիտանական իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության, Ջուլիան Ասանժը 25 շաբաթով կալանքի տակ է վերցված Մեծ Բրիտանիայում գործած հանցագործության համար: Նրան հնարավոր է արտահանձնեն ԱՄՆ-ին:
Այնուամենայնիվ, Պերսոնի գնահատմամբ, «ձերբակալման շվեդական եվրոպական օրդերի և արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի միջև մրցակցության իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունում հերթականության կարգի մասին, այդ գործընթացի ելքը կանխատեսել հնարավոր չէ»: