Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 պետհամարանիշով (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Բ. , ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև բախվել հարակից ժայռին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ նա մահացել է, իսկ ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Դ.-ը և 1961 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ձին դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: