|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այլևս անիմաստ և տհաճ է հերձված սերմանող անձի` տվյալ դեպքում ՀՀ ոչ բարով «եկեղեցասեր» կառավարչի խոսքերը լսել և նույնիսկ մեկնաբանել, այս մասին հայտարարել է Պողոս վարդապետ Վարդանյանը։
«Կասեմ միայն մի բան` հարձակում Եկեղեցու և Նրա Գահակալի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Շինարար Հայրապետի վրա` հարձակում է ողջ հոգևոր դասի և նվիրյալ հավատավոր հայորդիների վրա: Եվ մենք աներեր ու անսասան, անվախ կանգուն ենք մեր Սրբությունների, արժեքների և Հայոց Հայրապետի շուրջը` ունենալով մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոսին:
Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք:
Տերը մեզ բոլորիս օգնական: Միասնական ու համախումբ պահի Ազգիս Հայոց»,- նշել է Հայր Պողոսը։