|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձևավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների։ Մնացածին ինքն է ընտրելու։ Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչև 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»։ Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների և օգնականների ընտրության հարցում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։