|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15։15-ի սահմններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, Սարամեջ բնակավայրի խաչմերուկում բախվել են 57-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, 39-ամյա Կարեն Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 58-ամյա Նիկոլ Զ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլ Զ․-ի ուղևոր Երևանի բնակիչ 55-ամյա Նազիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։