|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաղցկեղով հիվանդ մարդկանց բնութագրելու համար հաճախ կիրառվում են «պայքարող, հերոս, համարձակ» և նմանատիպ արտահայտություններ:
Ըստ նոր հետազոտության` որոշ հիվանդների համար այս արտահայտությունները ոչ միայն քաջալերող չեն, այլև` տհաճ:
Անգլիայում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց կողմից հաճելի չեն նաև «քաղցկեղով տառապել», «քաղցկեղի զոհ» արտահայտությունները:
2000 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց հասցեին հնչեցված նմանատիպ արտահայտությունները հիմնականում համացանցում են, դա էլ տհաճ է հիվանդների համար:
Ըստ հետազոտության` այս հիվանդությունն ունեցող մարդկանց հիմնական մասը նախընտրում է ճշմարտությունը լսել մեկ` կարճ բառով: