կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-11 20:15
Հասարակություն

Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ մեքենա է հրդեհվել

Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ մեքենա է հրդեհվել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողացի ՈՒրարտու ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել՝ ժամը 15.40-ին:

Այրվել է ԳԱԶ 3110 մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) 04 LO 372 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը ամբողջությամբ: