Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 18:05
Իրավական

Լոռու մարզում ամուսինը մետաղյա ձողով ծեծել է կնոջը

Լոռու մարզում ամուսինը մետաղյա ձողով ծեծել է կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել ամուսնու նկատմամբ՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. օգոստոսին ահազանգ է ստացվել, որ ամուսինը վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են տան բակում, որի ընթացքում ամուսինը ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին։ Վերջինիս պատճառված վնասվածքները փորձագետների կողմից գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել ամուսնուն որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: