Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 12:44
Քաղաքական

Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով հեռացավ. ապագա դատախազ

Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով հեռացավ. ապագա դատախազ

Այսօր ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար և ՀՀԿ-ի կողմից գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Արթուր Դավթյանը: ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Դավթյանը հայտարարեց, որ շարունակելու է դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները:

Հարցին, թե մտավախություն չունի՞ իր գործունեության արդյունքում ընկալվել որպես իշխանության մարդ, ինչպես նախորդ գլխավոր դատախազների դեպքում էր, նա պատասխանեց. «Այսօրվա իրավական կարգավորումները թույլ են տալիս, որ դատախազությունը հանդես գա որպես անկախ պետական մարմին: Ունենալով օրենսդրական այդ հիմնավորումները` իմ աշխատանքային գործունեության ընթացքում դուք կունենաք առիթ` դրանք գնահատելու»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն տեղեկությունները, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ոչ թե հիվանդության պատճառով, այլ` որ խեղդվում էր իշխանության անարդարությունից, ապագա գլխավոր դատախազը պատասխանեց. «Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են: Պարոն Կոստանյանը բարձր որակի իրավաբան է, բարեխիղճ պետական պաշտոնյա և բարձր մակարդակով էլ իրականացրել է իր պարտականությունները: Պարզապես նա ունեցավ առողջական խնդիրներ, առողջություն մաղթենք պարոն Կոստանյանին»: