|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դստեր առողջական խնդիրների պատճառով:
«Արմեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս Թբիլիսիի մրցաշարից առաջ՝ դստեր առողջական խնդրի պատճառով: Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հապետնակ Կուրղինյանը: Այս կարճ ժամանակահատվածում Մկրտչյանը լավ արդյունք ցույց տվեց: Եվրոպայի առաջնությունում հավաքականը նվաճեց երեք բրոնզե մեդալ: Հավաքականի դռները բաց են նրա համար, հուսանք խնդիրները լուծվելուց հետո նա կվերադառնա»,- ասաց Գիլոյանը: