կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-10-31 16:15
Մշակույթ

Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան. համերգը հետաձգվում է

Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան. համերգը հետաձգվում է

Անվանի դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը, Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում, հետաձգվում է։ 

Փառատոնի կազմակերպիչները շուտափույթ ապաքինում են մաղթում դաշնակահարին և հայցում համերգի տոմսեր ձեռք բերած երաժշտասերների ներողամտությունը։ Միաժամանակ տեղեկացնում են, որ Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա առաջիկայում. ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Գնված տոմսերը ուժի մեջ են։  

Համերգային ծրագրում ընդգրկված էր Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, թիվ 1 սիմֆոնիան։