|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադառնալով իր նկատմամբ եղած քննադատություններին, ասաց, որ թեթև է տանում դրանք, քանի որ գիտակցում է, որ բոլորին դուր գալը պարտադիր էլ չէ: Ինչ վերաբերում է քննադատությանը, որ նա բանակում չի ծառայել, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով:
«Եթե կլինեն հետաքրքրվողներ, ես կարող եմ հրապարակել հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց պատճառով դեռ 18 տարեկանից ազատվել եմ զինծառայությունից»,- ասաց սփյուռքի նախարարը: