կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 16:17
Քաղաքական

Հերոսների, առաքյալների վրա հույս չեմ դնում. Գուրգեն Արսենյանի «ակնկալիքը»՝ Կարեն Կարապետյանից

Հերոսների, առաքյալների վրա հույս չեմ դնում. Գուրգեն Արսենյանի «ակնկալիքը»՝ Կարեն Կարապետյանից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին, նշեց, որ որևէ կառավարություն չի կարող մշտական լինել:

Մեր հարցին, թե անձերի փոփոխությամբ որևէ բան կարո՞ղ է փոխվել,  պատասխանեց. «Ինքներդ  պատասխանեցիք Ձեր հարցին»:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ այս փոփոխությունն անիմաստ է դառնում, Արսենյանը պատասխանեց, որ որևէ փոփոխություն չի կարող անիմաստ լինել: «Պետք է նպատակ դնել ու ձգտել այդ նպատակի կատարմանը: Ժամանակ է պետք դրա համար, սրա իմաստը կամ անիմաստությունը ժամանակի մեջ է երևալու: Պետք է կառավարության գործունեության ծրագիր բերվի, ըստ  ծրագրի` մենք կենթադրենք և հետևություններ կանենք՝ որն է այս փոփոխության իմաստը»,- ասաց պատգամավորը:

Նա Հովիկ Աբրահամյանի երկու տարվա գործունեությունը գնահատեց «սովորական»: «Սովորական, բան չի փոխվել առանձնապես, նախորդի համեմատ` ինչ-որ բան չի փոխվել»,- ասաց Արսենյանը:

Հարցին, թե վարչապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ի՞նչ ակնկալիքներ կան նրանից, պատգամավորը պատասխանեց. «Ես, որպես կանոն, հերոսների, առաքյալների վրա հույս չեմ դնում: Ես հույս դնում եմ մեր երկրի,  ժողովրդի կամքի ու համառության վրա»: