Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հորտուս Մուզիկուս» անվանումը բազում տասնամյակներ կատարողական արվեստի բարձրագույն նշաձող և խորհրդանիշ է: Այն համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբը` իր յուրահատուկ ոճով: «Շողացող վերածնունդ, փայլուն բարոկկո» ծրագիրը դարերի խորքից մինչ այսoր մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է: Խումբը թողարկել է 35 ձայնասկավառակ, համերգներով հանդես եկել մոլորակի բոլոր մայրցամաքներում: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ` միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ, վերածվում է մի բեմականացման:
Սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը ևս հնարավորություն կստանա ներկա գտնվելու այս բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և «Հորտուս Մուզիկուս» խմբի երաժիշտների մասնակցությամբ:
«Հորտուս մուզիկուս» երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա «Բյուրական» արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից: