|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստան կժամանի ԱՄՆ կոնգրեսական, բայց ոչ Ադամ Շիֆը: Այս մասին Գլենդելում Alpha News-ի թղթակցին հայտնել են բողոքի ակցիայի մասնակիցները։
Այն բանից հետո, երբ Գլենդելի և Բըրբենքի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, նրանք որոշել են իրենց բողոքի ակցիաները Բըրբենքից, որտեղ գտնվում է կոնգրեսականի գրասենյակը, տեղափոխել Գլենդել՝ Արցախի փողոց:
Բացի այդ, Շիֆը մասնակիցներին տեղեկացրել է, որ շուտով Հայաստան կմեկնի ամերիկացի կոնգրեսական:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները նստացույց են անցկացնում Գլենդելում՝ Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց՝ պահանջելով կոնգրեսականից մեկնել Հայաստան: Նրանք փակել են Գլենդել-Բըրբենք մայրուղին և Ադամ Շիֆից պահանջել ընդունել իրենց։
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ կոնգրեսականը պետք է այցելի Լաչինի միջանցք, որպեսզի անձամբ համոզվի, որ իրավիճակը կրիտիկական է և հարցը բարձրացնի Կոնգրեսում:
Ամերիկահայերը պահանջում են նաև կոշտ պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին և պարտադրել բացել արդեն 8 ամիս փակված Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: